«Ուսանողների ֆինանսավորման ծրագրի շրջանակներում մարտի 5-ից Թբիլիսիի քաղաքապետարանն ստացել է 1900 հայտից ավելի, որոնցից 254-ն արդեն հաստատվել են»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ, միաժամանակ «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։
Նրա խոսքով` ուսանողական կրթության ֆինանսավորման ծրագրով նախատեսվում է 2024-2025 ուսումնական տարվա գարնանային կիսամյակի ուսման վարձերի ֆինանսավորում սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքների անդամների և հաշմանդամություն ունեցող ուսանողների համար։
Կալաձեն նշել է նաև, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացրած տվյալների հիման վրա 442 հաջողակ մագիստրանտներ ֆինանսական աջակցություն կստանան։