Վարչապետը քննադատել է ԱՄՆ-ի դեմ ուղղված մեղադրանքները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում քննադատել է քաղաքական որոշ գործիչների կողմից ԱՄՆ-ի հասցեին հնչող մեղադրանքները։ Նա մասնավորապես նշել է, որ վերջերս ԱՄՆ-ի և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի մասին հնչած քննադատությունները չեն բխում Վրաստանի շահերից։

«Քննադատություններ լսել եմ նաև մեր նախկին թիմակիցներից, կարծում եմ, որ այս հակասության հետագա ընդլայնումն ու խորացումը չի բխում մեր երկրի շահերից։ Ուզում եմ հիշեցնել, որ Միացյալ Նահանգները, մեր անկախությունը վերականգնելուց հետո, բազմաթիվ դրական ծրագրեր է իրականացրել՝ տարբեր ուղղություններով մեծ օգնություն ցուցաբերելով մեր երկրին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Վարչապետը դրական է արտահայտվել Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի մասին՝ ընդգծելով․ «Տիկին Դեգնանը շատ ակտիվ դեսպան է։ Դուք գիտեք, որ նա ակտիվորեն ներգրավված է բոլոր այն նախագծերի և ծրագրերի իրականացման մեջ, որոնք ԱՄՆ-ն ​​իրականացնում է մեր երկրում»։

Վարչապետը վերջում կոչ է արել հոգ տանել Վրաստանի հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների, դրանց զարգացման ու խորացման մասին։

Հիշեցնենք՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը վերջերս հայտնվել է իշխող ուժից վերջերս հեռացած մի շարք գործիչների քննադատության թիրախում։ Վերջիններիս գնահատմամբ` դեսպանը միջամտում է Վրաստանի ներքին գործերին՝ երկիրը փորձելով ներքաշել պատերազմի մեջ։

Կարդացեք նաև՝

ԱՄՆ պետդեպարտամենտն աջակցում է Դեգնանին