Ուսուցիչների բողոքարկման արդյունքները կհրապարակվեն մյուս շաբաթ

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնից (NAEC) «Ալիք Մեդիային» հայտնում են, որ քննությունների արդյունքների բողոքարկման պատասխանները հայտնի կլինեն արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում:

Ուսուցիչների և ուսուցիչ դառնալ ցանկացողների 2022 թվականի քննությունների արդյունքների բողոքարկման դիմումների ընդունումն ավարտվել է օգոստոսի 23-ին. այժմ նրանք սպասում են քննության արդյունքների բողոքարկման վերջնական արդյունքներին:

Նշենք, որ այս տարի ուսուցիչների քննություններին գրանցվել է 34 հազարից ավելի մասնակից:

Ո՞վ կարող է լինել որոնող ուսուցիչ. մանրամասներ