Վրաստանը չի կատարել Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն խմբի պահանջները

Եվրոպայի խորհրդին կից հակակոռուպցիոն խումբը, որն ուսումնասիրում է կուսակցությունների ֆինանսավորման և կոռուպցիայի ոլորտում տիրող իրավիճակը, հրապարակել է Վրաստանի մասին վերջին զեկույցը, որում 15 առաջարկություններից միայն 3-ն են համարվել բավարար մնացած 12-ը՝ բավարարվել են մասամբ: Վրաստանի իշխող թիմն (Վրացական երազանքը) ասում է, որ ընդհանուր առամբ երկիրն այսպես թե այնպես կատարել է պարտավորությունները, իսկ մնացածի մասին կհոգա նոր Խորհրդարանը և Եվրոպայի խորհրդին համաատասխան զեկույց կներկայացնի հաջորդ տարվա սեպտեմբերին:

Փորձագետների մի մասն այն կարծիքին է, որ պահանջների չկատարումը կարող է ձգձգել կամ ընդհանրապես դադարեցնել ինտեգրման գործընթացը: Վրաստանի մասին զեկույցում ասվում է, որ Վրաստանը պահանջների կատարման մասով շոշափելի աառաջընթաց չի արձանագրել: Փաստաթղթում երկու հիմնական ուղղություն կա, առաջինը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, իսկ երկրորդը կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և այս գործընթացի հասանելիության մասով խորհրդատվություններին:

Եվրոպայի խորհուրդը հույս է հայտնել, որ նոր Կառավարության օրոք Վրաստանը հաշվի կառնի բոլոր դիտողությունները և խորհրդատվությունները: Քաղաքագետ Սոսո Ցինցաձեն կածում է, որ եթե առաջ Եվրոպայի խորհուրդը աչք էր փակում սրա վրա, ապա հիմա պահանջները չկատարելը կարող է խոչընդոտ դառնալ՝ Վրաստանի՝ Եվրոպային ինտեգրվելու ճանապարհին:

Թողնել պատասխան