Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը հայտնել է, որ Գերմանիան դադարեցրել է Վրաստանում 370 միլիոն եվրոյի նախագծերի ֆինանսավորումը, քանի որ «Վրացական երազանք»-ը շեղվել է ԵՄ անդամակցության ուղուց։
Դեսպանի հետ հարցազրույցը կայացել է bm.ge-ի «Անալիտիկա» հաղորդաշարի շրջանակներում։
Դեսպանի խոսքով՝ նոր օրենսդրական փոփոխությունները, որոնք զգալիորեն սահմանափակում են օտարերկրացիների գործունեությունը Վրաստանում, ապագայում ավելի կբարդացնեն Գերմանիայի և Վրաստանի համագործակցության հեռանկարները։