Գերմանիան պահանջում է ազատ արձակել Ամաղլոբելիին

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է, որ Վրաստանն ազատ արձակի բանտարկված լրագրող Մզիա Ամաղլոբելիին, որը երեկ՝ հոկտեմբերի 22-ին, արժանացել է Սախարովի մրցանակին։

«Եվրոպական խորհրդարանի Սախարովի անվան խոսքի ազատության մրցանակի Մզիա Ամաղլոբելիին և Անդրեյ Պոչոբուտին շնորհումը հզոր ազդանշան է բոլոր այն լրագրողներին, ովքեր բանտարկված են աշխարհի տարբեր երկրներում՝ ճշմարտությունն անվախ ասելու համար։

Մենք պահանջում ենք նրանց անհապաղ ազատ արձակումը», — գրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը X սոցիալական ցանցում։