Գերմանիան ու Ֆրանսիան դեմ են Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելուն. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարարը գերմանական Bild պարբերականին պատմել է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրվելու ուղղությամբ թուրքական աջակցության մասին: Ընդ որում, ըստ նախարար Մեվլութ Չավուշօղլիի՝ դրան ընդդիմանում են Ֆրանսիան ու Գերմանիան:

«Ֆրանսիան ու Գերմանիան, ջանալով չփչացնել հարաբերությունները Ռուսաստանի դաշնության հետ, դեմ են արտահայտվում Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելուն:  Սակայն Թուրքիան մշտապես բարձրաձայնել է պաշտոնական Թբիլիսիի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրվելու թեման», -ասել է Չավուշօղլուն:

Նախարարի ուղիղ խոսքը մեջբերել է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը: