Ղարիբաշվիլին կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դեկտեմբերի 15-ին հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։

Տեղեկության համաձայն՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք հանդիպումից հետո Ստոլտենբերգը և Ղարիբաշվիլին հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Նշենք, որ Վրաստանի վարչապետը կմասնակցի նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին՝ Եվրոպական խորհրդի նախագահի, Եվրահանձնաժողովի նախագահի և Խորհրդի ներկայիս նախագահության համատեղ հրավերով։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր

Ավելին՝

Ղարիբաշվիլին մեկնում է Բրյուսել