Ղարիբաշվիլին մասնակցել է Հորդանան գետի մոտ հողատարածք ստանալու պաշտոնական արարողությանը 

Այսօր՝ մայիսի 30-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկա է գտնվել Հորդանան գետի մոտ՝ Փրկչի մկրտության վայրին կից հողատարածքը Վրաստանին հանձնելու պաշտոնական արարողությանը։ Տարածքում նախատեսվում է կառուցել վրացական մշակութային կենտրոն։

«Այսօր պատմական օր է, քանի որ պաշտոնապես ստացանք հողատարածքը, որտեղ կառուցվելու է Վրաստանի մշակույթի կենտրոնը։ Սա երևի երազանք է բոլոր վրացիների համար, քանի որ վրացիները 300 տարի անց վերադառնում են Սուրբ երկիր», — նշել է Վարչապետը։

Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ նաև բացվել է հուշաքար՝ իր և Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի ստորագրություններով։

Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Հորդանանի արքայազնին` հողը Վրաստանին տրամադրելու համար։ Կառավարության ղեկավարը նշել է, որ արքայազն Ղազի ներդրումը վճռորոշ է եղել վերջնական որոշում կայացնելու ժամանակ, և Վրաստանը մեծապես գնահատում է այդ քայլը։

Նշենք, որ Ղարիբաշվիլին այս պահի դրությամբ պաշտոնական այցով գտնվում է Իսրայելում։

Հիշեցնենք, որ առաջին անգամ այս մասին Ղարիբաշվիլին հայտարարել էր հունվարի 19-ին Սամեբայի տաճարում՝ պատարագից հետո։