Վրաստանի ամենահին հիդրոէլեկտրակայանում հրդեհ է բռնկվել

Թբիլիսիի մոտակայքում գտնվող Վրաստանի ամենահին հիդրոէլեկտրակայանը՝ Զահեսին (Zahesi) հրդեհվել է: Անցած գիշեր 20 հրշեջ խումբ է մոբիլիզացվել՝ մարելու բռնկված հրդեհը։

Հրդեհը բռնկվել է տրանսֆորմատորներից մեկի վրա և տարածվել։

Հրդեհը մարվել է մեկ ժամում, պատճառները քննվում են։ ՀԷԿ-ի շենքերը, կառավարման վահանակը, շարժիչի սենյակը չեն վնասվել: