Թբիլիսիում 2 տարեկանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել երկու տարեկան երեխայի մոտ: Վախտանգ Բոճորաշվիլիի անվան հիվանդանոցի կլինիկական տնօրեն Կախա Իշխնելիի խոսքով՝ երեխայի վիճակը բավարար է: 

Նշվում է, որ նրա ընտանիքը եղել է մեկուսացման պայմաններում, ու հերթական զննման արդյունքում վարակի գոյությունը հաստատվել է: Ծնողները վարակված չեն: Բժիշկը նշել է, որ այս վարակման բոլոր կոնտակները  ճշտված են:

Ըստ stopcov.ge -ի՝

  • Վարակվածների թիվը՝ 79
  • Ապաքինվել է 11-ը
  • Կարանտինի ռեժիմում է 4427-ը
  • Ստացիոնարում՝ 257