«Գիրչի-ավելի շատ ազատություն» կուսակցության անդամ Գելա Խասաիան ձերբակալվել է

Երեկ «Գիրչի-ավելի շատ ազատություն» կուսակցության անդամ Գելա Խասաիան ձերբակալվել է, հայտնել է «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Անա Կղուրաշվիլին։

«Գելա Խասաիան ձերբակալվել է 2-3 ժամ առաջ, այս պահին ավելին չգիտենք։ Նրան մի քանի րոպե առաջ տարել են Դիղոմիի երրորդ բաժանմունք։ Հենց փաստաբանը գա, լրացուցիչ տեղեկություններ կգրեմ»։

Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ Գելա Խասաիայի փաստաբանն այցելել է նրան, և խոսքը վերաբերում է «մեկ ամիս առաջ նրա տան մոտ տեղի ունեցած վիճաբանությանը, որին Գելան չի մասնակցել»։

«Փաստաբանը տեսակցել է Գելային, նա լավ է, նրան մեղադրանք չի առաջադրվել, պատճառը մեկ ամիս առաջ նրա տան մոտ տեղի ունեցած վիճաբանությունն է, որին Գելան չի մասնակցել», — գրել է Անա Կուրաշվիլին։

Գելա Խասաիայի փաստաբան Օմար Փուրցելիձեն ասել է, որ իրենք դեռևս մեղադրանքի որոշում չեն ստացել, և հայտնի չէ, թե Գելա Խասաիայի դեմ որ հոդվածով են մեղադրանք առաջադրել, և դրա մասին կիմանան, երբ քննչական մարմինը գործի նյութերը փոխանցի փաստաբանին։