Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրվել է Գիորգի Գվարակիձեի թեկնածությունը

Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներին ենթարկված գլխավոր դատախազ Գիորգի Գաբիտաշվիլիի հրաժարականից երկու շաբաթ անց` հունիսի 17-ին առաջադրվել է Գիորգի Գվարակիձեի թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնում։

Գաբիտաշվիլիի հրաժարականից հետո Գվարակիձեն նշանակվել էր գլխավոր դատախազի տեղակալ, ապա` առաջին տեղակալ։

Այժմ Գվարակիձեի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվել է Դատախազության խորհրդի հունիսի 17-ին կայացած նիստում։

Այսօր` հունիսի 18-ին Դատախազական խորհրդի նիստ է նախատեսված, որտեղ Գվարակիձեի հետ հարցազրույց կանցկացվի, որին կհաջորդի քվեարկությունը։

Եթե Դատախազական խորհրդի մեծամասնությունն աջակցի նրա թեկնածությանը, հարցը կներկայացվի խորհրդարան։

Հիշեցնենք. Գիորգի Գվարակիձեն Թբիլիսիի դատախազ էր նշանակվել մայիսի 13-ին՝ փոխարինելով Լևան Գեգեճկորիին, որն այդ պաշտոնում աշխատում էր 2020 թվականից. նրան պատժամիջոցների էր ենթարկել Լիտվան։