Գորիում տեղի կունենա բողոքի ցույց

Գորիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի շենքի մոտ օգոստոսի 25-ին տեղի կունենա բողոքի ցույց «Պատասխան դավաճանին» խորագրով:

«Այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք արդարացնում են օկուպացիան և, համապատասխանաբար, բացահայտորեն աջակցում են Ռուսաստանի կողմից Վրաստանում կատարված հանցագործություններին, վրաց ժողովրդի և վրացական պետության դավաճաններ են։

Այս մարդիկ վիրավորում են մեր հերոսներին և նսեմացնում վրացիների արժանապատվությունը. նրանց չի կարելի թույլ տալ մասնակցել, փոխհատուցում ստանալ վրաց ժողովրդի հարկերից և խոսել վրաց ժողովրդի անունից», — նշված է հանրահավաքի վերաբերյալ հայտարարության մեջ: