Ֆրանկֆուրտում ընթացող Գրքի միջազգային տոնավաճառում ցուցադրվել են բոլոր այն մարդկանց լուսանկարները, որոնց եվրոպամետ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալել է «Վրացական երազանք»-ը։
Վրացի հրատարակիչների, գրողների, թարգմանիչների և գրական ոլորտի ներկայացուցիչների գնահատմամբ` տաղավարի թեման արտացոլել է Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակը։
Հիշեցնենք. արդեն ավելի քան 320 օր է, ինչ Վրաստանում ընթանում են եվրոպամետ ակցիաներ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման և ցույցերի ժամանակ ձերբակալված մարդկանց ազատ արձակման պահանջով։ Քաղաքացիները հավաքվում են անցյալ տարվա նոյեմբերի 28-ից, երբ «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասաց, որ հաջորդ չորս տարիների ընթացքում այլևս չեն քննարկի եվրաինտեգրման համար անհրաժեշտ բանակցությունների հարցը։