Առաջիկայում Վրաստանում ևս մի քանի սահմանափակում կվերացվի

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ առաջիկայում երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված ևս մի քանի սահմանափակում կվերացվի: 

Համաճարակային իրավիճակը հաշվի առնելով՝ միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել՝

  • ապրիլի 1-ից կանոնակարգերի պահպանմամբ թույլատրել մանկական ժամանցի կենտրոնների և կինոթատրոնների աշխատանքը,
  • ռեստորաններում մարտի 19-ից թույլատրել կենդանի երաժշտությունը։

Ինչպես նաև, մարտի 28-ին կայանալիք Վրաստան-Իսպանիա ֆուտբոլային հանդիպմանը երկրպագուների 30 տոկոսը հնարավորություն կունենա դիտել խաղը «Դինամո» մարզադաշտում :

Երկրպագուների 30 տոկոսը կկարողանա հաճախել նաև Ձյուդոյի մրցույթին:

Այս փուլում ուժի մեջ է մնում երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը: