Լրագրողական խարտիան լրագրողներին կոչ է անում պատվաստման թեմաները հատուկ զգուշավորությամբ լուսաբանել

Վրաստանի Լրագրողական խարտիան հայտարարություն է տարածել, որում կոչ է անում լրագրողներին հատուկ զգուշավորությամբ լուսաբանել հանրային  առողջապահության ոլորտի հարցերը, տարածել սպառիչ ու հստակ տեղեկություն: Լրագրողական էթիկայի խարտիան  մի քանի խորհրդատվություն են հրապարակել.
  • Պատվաստման ու պատվաստանյութի որակի լուսաբանման ժամանակ առավելագույն ջանքեր գործադրեք, որ տարածեք ստույգ ու վերստուգված տեղեկություն: Առողջապահության հարցերի սխալ լուսաբանումը կարող է վնասել ոչ միայն առանձին անձանց, այլ վտանգի տակ դնել համընդհանուր առողջապահության անվտանգությունը:
  • Օգտվեք հավաստի աղբյուրներից։
  • Ընտրեք որակավորված ու փորձառու ռեսպոնդենտներ, որոնք կխոսեն փաստերի ու հետազոտությունների վրա հիմնվելով:

Վրաստանի լրագրողական էթիայի խարտիան կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին, կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ կապված թեմաները հատկապես հատուկ զգուշավորությամբ լուսաբանել: