ՀՀ և Վրաստանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: 

Փաշինյանն իր գործընկերոջը վերստին շնորհավորել է վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում:

Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել՝ շարունակել բարձր մակարդակի շփումները երկու երկրների միջև հարաբերությունների հարուստ օրակարգի բոլոր հարցերով առաջ շարժվելու և համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: