Գյուղացին կորոշի, թե ինչպես զարգացնի իր գյուղը․ Բախտաձե

«Գյուղի աջակցության ծրագիրը շատ լավ ձևաչափ է, որի շրջանակներում մենք օգտակար խորհուրդներ ստացանք, թե ինչպես զարգացնել շրջանային կառավարման քաղաքականությունը»- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Կառավարության ղեկավարը նշել է, որ ընդունվել է որոշում, ծրագրի բյուջեն կազմում է 40 մլն լարի, որը երկրի մասշտաբով 3700 գյուղում, բնակչության ցանկությամբ, կօգնի տարբեր ծրագրեր իրականացնել:

«Սա իմ ամենասիրելի ծրագիրն է, քանի որ հենց գյուղի բնակչությունն է որոշում, թե ինչի համար պետք է գումար ծախսի գյուղը, որն է առաջնահերթությունը: Պետական պաշտոնյաները պետք է իրականացնեն այն որոշումները, որոնք կընդունեն բնակիչները, այս դեպքում՝ ողջ գյուղը: Կառավարման համակարգում աշխատող որևէ մեկը չի կարող ավելի լավ իմանալ, թե ինչ է պետք անել, քան գյուղացին: 1000 գյուղում արդեն անցկացվել են հանդիպումներ, որին մասնակցել են նախարարներ, փոխնախարարներ, ինչպես նաև ակտիվ մասնակցություն կա խորհրդարանի և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների կողմից»,- հայտարարել է Բախտաձեն: