Հացադուլի 10-րդ օրը. խորհրդարանի մոտ շարունակվում է բողոքի ակցիան

Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում բողոքի ակցիան շարունակվում է. 10-րդ օրն է, ինչ ակցիայի յոթ մասնակից հացադուլ է հայտարարել Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ, իսկ մեկը՝ մեկուսարանում։

Հացադուլավորները հայտնել են, որ իրենց լավ են զգում, թեև ոչ այնքան լավ, որքան հացադուլից առաջ։ Նրանք ասել են, որ քանի դեռ միջազգային գործընկերները պատժամիջոցներ չեն կիրառել «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների նկատմամբ, և քանի դեռ իրենց հիմնական պահանջները չեն բավարարվել, շարունակելու են իրենց ուժերն ամրապնդել Ռուսթավելիի պողոտայում։

Հացադուլավորների պահանջը մնում է նույնը՝ նոր խորհրդարանական ընտրություններ և քաղբանտարկյալների ազատ արձակում։

«Ռուսթավելին պետք է վերածվի անդադար, 24-ժամյա բողոքի կենտրոնի. սա է մեր խնդիրը։ Պահանջներն անփոփոխ են՝ քաղբանտարկյալների ազատ արձակում և նոր արդար ընտրություններ։ MEGOBARI Act-ի և պատժամիջոցների աջակցությամբ, ի վերջո, կկոտրվի այս չարիքը և կավարտվի, բայց մինչ միջազգային աջակցության ստորագրումը, մենք պետք է հնարավորինս ամրապնդենք մեր ռեսուրսներն այստեղ՝ Ռուսթավելիի պողոտայում», — հայտարարել են հացադուլավորները։

Նրանցից մեկի՝ Դարեջան Ցխվիտարիայի խոսքով, երեկ հացադուլավորների ինքնազգացողությունը վատացել է, բայց շտապ օգնության արձագանքից հետո այժմ լավ են։