Հարավային Օսիայում առանձնատուն է այրվել. զոհեր ու վիրավորներ կան

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում առանձնատանը բռնկված հրդեհից երկու երեխա է մահացել. դե ֆակտո փաստացի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հրդեհի մասին ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 08:00-ին։

Տեղեկատվության համաձայն, դեպքի հետևանքով մի կին վիրավորվել է և ծանր վիճակում տեղափոխվել Հարավային Օսիայի բժշկական կենտրոն։ Կատարվում են որոնողական աշխատանքներ՝ հայտնաբերելու համար ևս մեկ անձի, որը հրդեհի պահին կարող էր լինել շենքում։

Այս պահին տեղում աշխատում են իրավապահները, հրդեհի պատճառները պարզվում են։