Հարցվածների 29% -ը կողմ է արտահերթ ընտրություններին, 27% -ը՝ դեմ.IRI

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտը (International Republican Institute (IRI) նոր հետազոտություն է հրապարակել` Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ:

Ըստ հետազոտության` հարցին, թե սատարո՞ւմ են ընդդիմության՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջին` հարցվածների 29% -ն ասել է, որ, իսկապես, աջակցում է այս գաղափարին, 22% -ը նշել է, որ մասամբ է աջակցում։ Հարցվածների 27% -ը դեմ է եղել արտահերթ ընտրությունների անցկացմանը, մասամբ դեմ է` 12% -ը, չկողմնորոշվածները կազմում են 10%։

Հետազոտությունն  իրականացվել  է 2021 թվականի հունիսի 15-30-ը ՝ Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի հետազոտական ​​կենտրոնի կողմից: Տվյալները հավաքվել են պատահական ընտրության մեթոդի միջոցով ` դեմ առ դեմ հարցումներով: Ուսումնասիրությունն իրականացվել է  Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: