Հավանաբար, 2025-ին պատգամավորների աշխատավարձը կավելանա

2025 թվականի հունվարի 1-ից պատգամավորների աշխատավարձը գուցեև ավելանա, հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ նշելով, որ օրենքի նախագծի նախաձեռնողն ինքն է։

Նրա խոսքով, եթե փոփոխությունն ընդունվի, ապա խորհրդարանի անդամների վարձատրությունը, որն այժմ տատանվում է 4000-ից 7000 լարիի սահմաններում, կբարձրանա մինչև 8-10 հազար լարի։

«Հանրային աշխատողների աշխատավարձերի 10 տոկոսով բարձրացումը չի տարածվում խորհրդարանի պատգամավորների վրա։ Դա հանգեցրեց նրան, որ այսօրվա դրությամբ խորհրդարանի անդամների վարձատրությունն ավելի ցածր է, քան բազմաթիվ պետական ​​ծառայողների աշխատավարձերը»,- ասել է Պապուաշվիլին։