Հայտնի է 1-ին դասարանցիների առցանց գրանցման ժամանակացույցը

Վրաստանի կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկատվությամբ, այսօր ավարտվում է հանրային դպրոցներում գրանցման երկրորդ փուլը, որի շրջանակներում դպրոցներում գրանցվում են այն երեխաները, որոնց քույրը կամ եղբայրը սովորում է նույն դպրոցում, կամ ծնողը նույն դպրոցի աշխատակից է:

Նշված փուլը սկսվեց մայիսի 2-ին: Ինչ վերաբերում է համընդհանուր գրանցմանը, ապա այն կսկսվի մայիսի 21-ին՝ ժամը 09։ 00-ին և կշարունակվի մինչև հունիսի 12-ը ներառյալ: Փաստաթղթեր պետք է ներկայացնել հունիսի 13-ից 21-ը:

Գրանցումն իրականացվում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքէջում www.emis.ge: