ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարը Վրաստանում է

Վրաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Գիվի Միքանաձեի հրավերով պաշտոնական այցով Թբիլիսիում է Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի նորանշանակ ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը Թբիլիսում մասնակցում է Արևելյան գործընկերության անդամ երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ձմեռային ակադեմիայի բացմանը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը:

Տիգրան Գալստյանը հյուրընկալվել է Վրաստանի օրենսդիր մարմնում, որտեղ նրա վրացի գործընկերը ներկայացրել է խորհրդարանական բարեփոխումների ծրագիրը։ Անդրադարձ է եղել նաև երկստեք նախագծերին, կողմերը կարևորել են հայ-վրացական խորհրդարանական կապերը էլ ավելի ակտիվացնելու անհրաժեշտությունը։