ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի ՊՆ փոխնախարարին

Նոյեմբերի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարի (ՊՆ) առաջին տեղակալ Լելա Չիկովանիի հետ:

Հանդիպման մասին տեղեկությունը տարածում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցությանը և այս ուղղությամբ առկա ծրագրերին»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: