Հայաստանում նախնական կալանքի տակ գտնվող Վրաստանի քաղաքացի Գիորգի Կինոիանին չի արտահանձնվի Ռուսաստանի Դաշնությանը:
«Հայաստանը հրաժարվեց նրան Ռուսաստանին արտահանձնել, քանի որ «դա նրա համար վտանգավոր կլիներ»։
Շնորհակալություն Հայաստանի իշխանություններին և մարդու իրավունքների պաշտպաններին՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին, Արթուր Սաքունցին և Անի Չատինյանին։
Մենք ակնկալում ենք, որ նույն որոշումը կկայացվի նաև Ռուսաստանի խնդրանքով Հայաստանում ձերբակալված երկրորդ վրացու՝ Վանո Սաբաշվիլիի գործով», — գրել է Գիորգի Թումասյանը սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում կռված մարտիկ Գիորգի Կինոիանին ձերբակալվել էր Հայաստանի սահմանին սեպտեմբերի 3-ին։ Կինոիանիի նկատմամբ հետախուզում էր հայտարարել Ռուսաստանը։ Նրան հեռակա դատել է, այսպես կոչված, Դոնեցկի դատարանը, մեղավոր է ճանաչել և դատապարտել յոթ տարի ազատազրկման։