Մահվան ելքով վթար Ռուսթավի-Թբիլիսի ավտոճանապարհին

Ռուսթավի-Թբիլիսի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել: «Ինֆո Ռուսթավի»-ի տեղեկություններով՝ ավտոմեքենայի 19-ամյա վարորդը տեղում մահացել է:

Ըստ «Ինֆո Ռուսթավի»-ի՝ բախվել են ավտոմեքենան ու բեռնատարը։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։