Հրապարակվել են հայերենի և այլ առարկաների ուսուցիչների քննության պատասխանները

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) սկսել է հրապարակել ուսուցիչների, ուսուցիչ դառնալ ցանկացողների քննությունների արդյունքները:

Այս պահի դրությամբ NAEC-ը հրապարակել է հետևյալ առարկաների արդյունքները.

  • մաթեմատիկա (VII-XII),
  • պատմություն (VII-XII),
  • աշխարհագրություն (VII-XII),
  • քաղաքացիական կրթություն (VII-XII),
  • ֆիզիկա (VII-XII),
  • քիմիա (VII-XII),
  • կենսաբանություն (VII-XII),
  • կերպարվեստ և կիրառական արվեստ,
  • երաժշտություն,
  • ֆիզկուլտուրա և սպորտ,
  • ավագ հատուկ ուսուցչի քննություն,
  • ադրբեջաներեն,
  • հայոց լեզու:

Արդյունքը պարզելու համար քննվողը պետք է այցելի online.naec.ge կայք, հնարավոր է համակարգ մուտք գործել քննության քարտի վրա նշված անձնական համարով և նույնականացման իննանիշ ծածկագրով։

Մյուս քննական առարկաներից արդյունքները կհրապարակվեն աստիճանաբար, որից հետո կընդունվեն բողոքարկման հայտերը։