ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցում է Իլիա II-ի հուղարկավորությանը

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով Թբիլիսի է ժամանել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են արտաքին գործերի նախարարի տեղակալը և Նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Վահագն Խաչատուրյանը Պատրիարքի հուղարկավորությանը կմասնակցի պատվիրակության հետ միասին։

Այս րոպեներին Սամեբա Մայր տաճարում ընթանում է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության արարողության կարգը, որը մատուցում է Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոս I-ը։