Իրակլի Փուրցելաձեն այսօրվանից կղեկավարի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը։
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնից հայտնել են, որ նոր տնօրենին աշխատակիցներին է ներկայացրել առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն։
Նշենք, որ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն հրաժարական է տվել 2022 թվականի օգոստոսի 5-ին, և դրանից հետո Պաատա Իմնաձեն էր կատարում Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարի պարտականությունները։