Մառնեուլիում և Բոլնիսիում 140 հազար մարդ ջերմաչափվել է

«Մառնեուլիում և Բոլնիսիում շուրջ 140 000 մարդ ջերմաչափվել է», — այս մասին ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:

Ըստ նրա, քաղաքացիներից 80-ի մոտ նկատվել է տաքություն։

«Մառնեուլիում և Բոլնիսիում շատ լուրջ ստուգումներ ենք անցկացրել: Լավ է նաև, որ այս երկու շրջանում ամբողջական ջերմաչափում իրականացվեց՝ շուրջ 140 հազար մարդ: Եթե ​​չեմ սխալվում, մոտ 80 դեպքում է ջերմաստիճանի բարձրացում նկատվել, նրանցից 30-ը տեղափոխվել են Մառնեուլիի կարանտինային գոտի», — ասել է Գամկղրելիձեն: