Արտակարգ դրության ռեժիմի խախտման համար ևս 158 անձ է տուգանվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով արտակարգ դրության ռեժիմի և պարետային ժամի խախտման 158 նոր դեպք է հայտնաբերվել:

Ապրիլի 7-ի ժամը 21:00-ից մինչև ապրիլի 8-ի 06:00-ն ընկած ժամանակահատվածում պարետային ժամի խախտման առնչությամբ ոստիկանությունը 121 քաղաքացու է տուգանել: Հանրային տարածքում 3-ից ավելի անձի հավաքվելու և սոցիալական հեռավորություն չպահպանելու համար՝ 4 քաղաքացու: Ուղևորների տեղափոխման և ավտոմեքենայով տեղաշարժվելու կարգը խախտելու համար տուգանվել է 31 անձ:

Ըստ ՆԳՆ-ի, վերջին 24 ժամվա ընթացքում բացահայտվել են ինքնամեկուսացման խախտումների 2 նոր դեպքեր: