Ավելի քան 5000 նոր դեպք. կորոնավիրուսը Վրաստանում

Նոյեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 085 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 819 182-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 4 428 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 759 657 մարդ։

Վարակից մահացել է ևս 62 մարդ, ընդհանուր՝ 11 615:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է  9.89%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.11%, վերջին 7 օրվանը՝ 8.97%: