Հորդորում եմ «Վրացական երազանքի» նախկին համախոհներիս զերծ մնալ այս բռնությունից. Մարգվելաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կոչ է արել «Վրացական երազանքին» զերծ մնալ բռնություն կիրառելուց: 

Նախկին նախագահը  նշել է, որ ցավում է ակցիայի ընթացքում տուժած քաղաքացիների համար:

«Ուզում եմ կոչ անել՝ զերծ մնալ փողոցներում երիտասարդներին, վրաց պատրիոտներին  հետապնդելուց, կրակոցներից ու այնպիսի զենք կիրառելուց, որի հետևանքով մարդիկ են վնասվելու: Ես քաղաքական պահանջներ չեմ ներկայացնում: Գտնում եմ, որ այսօր կարևորը՝ պաշտպանել այն արժեքները, որ Վրաստանը չի ընդունի Ռուսաստանին, Վրաստանը չի հաշտվի ռուսական օկուպացիայի հետ: Վրաց հասարակությունը չի հաշտվի խորհրդարանում ռուսական սցենարների հետ», — ասել է Մարգվելաշվիլին: