Հրդեհ «Լիբերթի» բանկի գլխավոր գրասենյակում

Screenshot

Այսօր՝ մարտի 3-ին, հրդեհ է բռնկվել Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում գտնվող «Լիբերթի» բանկի գլխավոր գրասենյակում։

Հրդեհվել է շենքի ձախ կողմի հատվածը՝ մի քանի հարկ բարձրության վրա։

Հրդեհը, որի պատճառը դեռևս անհայտ է, մարվել է լուսաբացին։ Բանկի տվյալներով՝ տուժածներ չկան։

Առավոտյան «Լիբերթի» բանկի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է հրապարակվել, ըստ որի` հրդեհը հայտնաբերվել է վաղ փուլում և համապատասխան ծառայությունների արագ արձագանքման շնորհիվ ​​չի տարածվել գրասենյակային տարածքների վրա։ Վնասվել է շենքի ձախ կողմի ճակատային մասը։