Վրաստանի դրդապատճառը տարբեր է ԵՄ անդամ երկրներից. նախարար

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիի խոսքով, դեմարշով իր մոտ եկած դեսպանների հետ քննարկել է, որ Վրաստանի դրդապատճառը տարբերվում է ԵՄ անդամ երկրների դրդապատճառից։

Նախարարը նշել է՝ Եվրամիության անդամ երկրներն իրենց կարծիքն են հայտնել ՌԴ-ից դեպի Վրաստան թռիչքների վերականգնման վերաբերյալ, և հենց դա է եղել հիմնական քննարկման առարկան։

«Մենք շատ բաց, ազնիվ երկխոսություն ունեցանք այն հարցերի շուրջ, որոնք այսօր արդիական են ԵՄ անդամ երկրների համար։

Սակայն մենք հիմնականում քննարկել ենք ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, քննարկել ենք, որ Վրաստանի իրավիճակը չի կարելի դիտարկել նույն հարթության վրա, ինչ` մյուս երկրների վիճակը։ Ծանր իրավիճակ է ստեղծվել հատկապես Վրաստանում. նա ուղիղ սահման ունի Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ Վրաստանի տարածքի 20 տոկոսն օկուպացված է»,- ասել է Դավիթաշվիլին։

Դավիթաշիլիի խոսքով, դեսպանների հետ զրույցի ընթացքում շոշափվել են նաև Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների կիրառման և կատարման հարցերը, որոնց թվում ասվել է, որ Վրաստանը Ռուսաստանի Դաշնության հետ կապվելու է լրացուցիչ երեք կետով։ Ըստ նրա՝ դեսպանների հետ քննարկել է նաև այն, որ Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների վերաբերյալ ԵՄ անդամ երկրների դիրքորոշումները հստակ չեն։

ԵՄ 27 երկրների դեմարշը ՌԴ-ի հետ թռիչքների վերսկսման պատճառով