Թբիլիսիի 109-րդ մանկապարտեզի երեխաների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել

Թբիլիսիի Գաբրիել Սալոսի փողոցում գտնվող 109-րդ մանկապարտեզի երեխաների ծնողները Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ հանդիպում են պահանջում:

109-րդ մանկապարտեզի շենքի մոտակայքում մոբիլիզացվել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Իսկ երեխաների ծնողները երեխաների հետ գտնվում են մանկապարտեզի բակում: Նրանք հայտարարել են, որ որոշում է կայացվել քանդել մանկապարտեզի շինությունը և կարծում են, որ տարածքը արդեն վաճառված է այլ շինություն կառուցելու համար: Ծնողները բողոքում են մանկապարտեզի փակվելու կապակցությամբ։

Ծնողներին աջակցելու նպատակով ժամանել է նաև Թբիլիսիի սակրեբուլոյի «Ազգային շարժում» խմբակցության անդամ Լևան Խաբեիշվիլին:

Ծնողներից մեկը դիմել է Կախա Կալաձեին, որպեսզի նա տեղում հարցերին պատասխանի:

«Կախա Կալաձեն խոստացել էր մեզ, որ մանկապարտեզը չի քանդվի և կնորոգվի: Թող գա այստեղ և պատասխանի մեր հարցերին: Ֆեյսբուքի ուղիղ եթերի կարիք մենք չունենք»,- լրագրողներին է հայտնել ծնողներից մեկը:

Թողնել պատասխան