Խստացվել են Մառնեուլիի կարանտինային գոտու անցակետերը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Վրաստանի պաշտպանական ուժերը խստացնում են վերահսկողությունը Մառնիուլիի և Բոլնիսիի շրջանների մուտքերի հատուկ նշանակված անցակետերում: Այս մասին տեղեկացնում են Վրաստանի պաշտպանության նախարարությունից:

Ըստ նախարարության, անվտանգությունն ու ավելի արդյունավետ աշխատանքը բարելավելու համար Արևելյան հրամանատարությունը բոլոր հինգ անցակետերում տեղադրել է գիշերային լուսավորության համակարգեր, երկաթբետոնե և փշալարերով սահման կառուցել:

Ինչպես անցակետի տարածքից հայտնում է «Ալիք մեդիայի» լրագրողը, Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մեկնող բեռնատարներն անխափան հատում են անցակետը, ուղևորվում դեպի ՀՀ սահման՝ ճանապարհին չկանգնելու հրահանգով։

Տարածքում ավելացել են նաև բուժկետեր։ Փակ են նաև երկրորդական ճանապարհները։

Հիշեցնենք, որ մարտի 23-ից Մառնեուլին և Բոլնիսին փակվեցին, կարանտինային ռեժիմ հայտարարվեց: