Սահմանամերձ գյուղի տարածքից կրկին բնակիչ է ձերբակալվել

Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքում գտվող Փլավիսման գյուղի մոտակայքում, այսպես կոչված սահմանապահ զինվորների կողմից ձերբակալվել է տեղի բնակիչ Թամազ Իլուրիձեն:

Իլուրիձեն համագյուղացու՝ Գելա Գիունաշվիլիի հետ անասուններին արածացնելիս են եղել, երբ հայտնվել են զինված անձինք: Գիունաշվիլիին հաջողվել է փախչել, որից հետո նա դիմել է ոստիկանություն:

Գիունաշվիլին այս պահին գտնվում է ոստիկանական բաժանմունքում, նրան հարցաքննում են: Իսկ Թամազ Իլուրիձեին, հավանաբար տեղափոխել են Ցխինվալիի ոստիկանության մեկուսարան:

Իլուրիձեն Փլավիսման գյուղում ապրում է միայնակ: Հետևաբար, բարեկամների հետ ոչ մի կապ չի հաստատել: Գյուղում ասել են, որ Իլուրիձեն և Գիունաշվիլին Վրաստանի կողմից վերահսկվող տարածքում են գտնվել, և դե ֆակտո ռեժիմի կողմից վերասկվող տարածքը չեն հատել:

Ինչպես տեղեկացրել են ազգային անվտանգության ծառայությունից, Վրաստանի քաղաքացին ձերբակալվել է սահմանը հատելու մեղադրանքով: Գործում է «Թեժ գիծ» և դեպքի մասին տեղեկացվել է Եվրամիության դիտորդական առաքելությանը:

Թողնել պատասխան