Հունգարական քաղաքացիական հասարակության կազմակերպությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացրել են Վրաստանի կառավարության դեմ երրորդ կողմ ներգրավվելու մասին գրավոր հայտարարություն «ռուսական օրենքի» վերաբերյալ գործում («Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա և այլք ընդդեմ Վրաստանի»):
Կազմակերպությունները համեմատել են Վրաստանում ընդունված օրենքը Հունգարիայում ընդունվածի հետ:
Նրանց գնահատմամբ` նման օրենքները հիմնականում ծառայում են միավորման և խոսքի ազատության սահմանափակմանը, նաև հաճախ խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված այլ իրավունքներ: