Վրաստանի ուղղափառ եկեղեցին նշում է Աստվածահայտնության տոնը: Տոնի կապակցությամբ եկեղեցիներում մատուցվում է հանդիսավոր պատարագ։
Այս օրը եկեղեցիներում կատարվում է Ջրօրհնեքի կարգ: Ժամերգության ավարտին հավատացյալները կարող են օրհնված ջուրը տանել իրենց տները:
Ըստ եկեղեցական ուսմունքի՝ ջուրն օժտված է Տիրոջ օրհնած Հորդանան գետի շնորհով և ունի անապական հատկություններ: Հավատացյալները կարող են ջուրը խմել քաղցած վիճակում, հատկապես՝ հիվանդությունների և փորձությունների ժամանակ:
Քրիստոնեական տասներկու տաղավար տոներից մեկն է: Այս օրը կոչվում է նաև Աստծո հայտնության տոն, քանի որ հայտնվեց Սուրբ Երրորդությունը: Սահմանվեց նաև մկրտությունը։
Ամեն տարի այս օրը Հորդանան գետը սկսում է բարձրանալ, երբ Երուսաղեմի պատրիարքը երեք անգամ խաչը գցում է գետը: Ըստ Սուրբ Ավետարանի՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչը Հիսուս Քրիստոսին մկրտել է Հորդանան գետում։ Այդ ժամանակ Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով կանգնել է Նրա գլխին, և երկնքից ձայն է հնչել. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»։