Փոփոխություններ կկատարվեն կենսաչափական անձնագրերում։
Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել մի նախագիծ, որի համաձայն՝ էլեկտրոնային անձը հաստատող (բնակության) քարտը պետք է պարունակի քարտի կոդ և QR կոդ, որի միջոցով անձը կարող է ստուգել փաստաթղթի կամ դրա սեփականատիրոջ մասին տեղեկությունները (հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ, ուսանողի կարգավիճակ և այլն)։
Էլեկտրոնային անձը հաստատող քարտի (ID քարտ) վրա նաև կտեղադրվի մատնահետք։
Օրենսդրական փոփոխությամբ շահագրգիռ անձն իրավունք կունենա փոխարինելու անձը հաստատող (բնակության) քարտը, անձնագիրը, ճանապարհորդական անձնագիրը և ճանապարհորդական փաստաթուղթը, եթե փաստաթղթի ժամկետի ավարտին մնացել է 6 ամսից պակաս ժամանակ։ Նախագծի համաձայն՝ մշտական բնակության թույլտվությունը 18 տարեկանից փոքր անձին կտրվի 4 տարի ժամկետով, իսկ 18 տարեկանը լրացած անձին՝ 5 տարի ժամկետով։
Փոփոխությունները ներառված են «Վրաստանում բնակվող Վրաստանի քաղաքացիների և օտարերկրացիների գրանցման, Վրաստանի քաղաքացիների ինքնության (բնակության) վկայականների և անձնագրերի տրամադրման կարգի մասին» օրենքում։