Ինչ է կատարվում Վրաստանի ճանապարհներին

Ուժեղ ձյան, մերկասառույցի և ցածր տեսանելիության պատճառով միջազգային նշանակության Խաշուրի-Ախալցիխե-Վալե ճանապարհահատվածում արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ մյուս տիպի մեքենաների տեղաշարժն ազատ է։

Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (ձյուն, բուք, վատ տեսանելիություն) միջազգային Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի 90 կմ-112 կմ հատվածում, արգելվում է կցորդներով, կիսակցորդներով և 30-ից ավելի ուղևոր փոխադրելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի 1 կմ- 36.5 կմ հատվածում ևս արգելվում է կցորդներով, կիսակցորդներով և 30-ից ավելի ուղևոր փոխադրելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների երթևեկությունը, սակայն այլ տեսակի ավտոմեքենաների տեղաշարժն ազատ է։