«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն այս պահին չի մասնակցում Թբիլիսիում գտնվող դեսպանատան տարածքում նշվող ԱՄՆ անկախության օրվան նվիրված միջոցառմանը։
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը տեղից հաղորդում է, որ կառավարությունից ընդունելությանը մասնակցում են պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին և ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն։ Ներկա են նաև ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան Դավիթ Զալկալիանին և ընդդիմադիր կուսակցության առաջնորդները, այդ թվում՝ Գիգա Բոկերիան և Թամար Չերգոլեիշվիլին։
Դեսպանատան ընդունելությանը մասնակցում է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, իսկ «Վրացական երազանք»-ի ընտրած վեցերորդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին ներկա չէ։
Այս տարի ԱՄՆ անկախության օրը նշվում է 249-րդ անգամ։ Իրակլի Կոբախիձեն մասնակցել է դեսպանատանն անցյալ տարի կազմակերպված ընդունելությանը, բայց ելույթ չի ունեցել։