Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Արսեն Թորոսյանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Արսեն Թորոսյանին։

Կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա ռազմավարական գործընկերության հարցը, նաև քննարկել են աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում համագործակցության խնդիրները և ապագա գործընկերության հեռանկարները։

Նշվել է երկու երկրների գերատեսչությունների միջև համագործակցության հաջող ընթացքը։

Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանը մասնակցել են օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։