Վրաստանի պատրիարքարանը քննադատել է մեքենաների տեղաշարժի արգելքը

Վրաստանի պատրիարքարանը քննադատությամբ է վերաբերվել կառավարության՝ մեքենաներով տեղաշարժվելու 5-օրյա արգելքին՝ նշելով, որ պետությունը եկեղեցու հետ չի համաձայնեցրել տվյալ որոշումը: 

Չնայած, որ արգելքը չի տարածվում եկեղեցու սպասավորների դեպքում, պատրիարքարանը գտնում է, որ «բնակչության, հոգևոր այրերի ու հավատացյալների շրջանում կառավարության որոշումը դժգոհության առիթ է տվել»:

Կառավարությունը, Զատկական տոնին ընդառաջ սահամնափակումների նոր շարք է սահմանել, սակայն տոնը նշվելու է: