Երեք նոր ճոպանուղի Բակուրանիում` սնոուբորդի աշխարհի գավաթի խաղարկության համար

Բակուրիանիում երեք նոր ճոպանուղի կառուցելու համար աշխարհում առաջատար ավստրիա-շվեյցարական ընկերություններից մեկի` Dopelmayer-Garaventa Group-ի հետ պայմանագիր կստորագրվի:

Ըստ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, ճոպանուղիների կառուցումը պետք է իրականացվի Դիդվելի շրջակայքում` դահուկավազքի և սնոուբորդ ազատ ոճի 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկության համար:

Համաձայնագիրը կստորագրվի Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Լեռնային հանգստավայրերի զարգացման գործակալության» և ավստրո-շվեյցարական ընկերության միջև: