«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասատո Կանդային։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանի կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև արդյունավետ համագործակցությունը։
«Ընդգծվել է Ասիական զարգացման բանկի՝ որպես վրացական տնտեսության ոլորտում Վրաստանի ամենահուսալի գործընկերներից մեկի աջակցության կարևորությունը։ Քննարկվել է Ասիական զարգացման բանկի Վրաստանում ներդրումային պորտֆելը։
Նշվել է, որ ԱԶԲ-ի ներդրումները թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում գերազանցում են 5 միլիարդ ԱՄՆ դոլարը և ապահովում են զբոսաշրջային ենթակառուցվածքների, ջրամատակարարման, տրանսպորտային կապի, էներգետիկայի, նաև տարածաշրջանային ու մունիցիպալ ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը։
Նշվել է, որ Թբիլիսիում Ասիական զարգացման բանկի նոր գրասենյակի բացումը Վրաստանի և ԱԶԲ-ի միջև երկարաժամկետ գործընկերության ևս մեկ հստակ հաստատում է», — նշված է հաղորդագրության մեջ։