Վրաստանում զատկական ձուն ներկում են ապրիլի 6-ին

Վրաց Ուղղափառ եկեղեցին ապրիլի 8-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը (Մեծ Զատիկը):

Ըստ ավանդույթի Վրաստանում ապրիլի 6-ին  են ներկում ձուն ու պատրաստում զատկական թխվածքներ: Հավկիթը համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար։

Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։

Զատկական տոների հետ կապված ապրիլի 6-ից 9-ը ներառյալ Վրաստանում ոչ աշխատանքային է հայտարարված:

 

Թողնել պատասխան